понедельник, 29 февраля 2016 г.

Մայրենի


 
,,Իմ հրաշք աշխարհը,,

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից...


Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:
Страна, где нет ничего острого
Джованнино-Бездельник очень любил путешествовать. Путешествовал он, путешествовал и оказался в удивительной стране, где дома строили без углов – они были круглые. И крыши тоже ставили не углом, а плавно закругляли. Вдоль дороги, по которой шел Джованнино, тянулась живая изгородь из кустов роз, и ему, конечно, захотелось вдеть одну розу в петлицу своей курточки. Он собирался осторожно, чтобы не уколоться о шипы, сорвать цветок, как вдруг заметил, что шипы нисколечко не колются, – они, оказывается, вовсе не острые и только слегка щекочут руку.
– Чудеса, да и только! – удивился Джованнино.
В ту же минуту из-за куста с розами появился городской стражник, и, очень вежливо улыбаясь, спросил его:
– Вы, должно быть, не знаете, что нельзя рвать розы?
– Мне очень жаль… Я не подумал…
– Тогда вам придется заплатить только половину штрафа, – сказал стражник все с той же приветливой улыбкой и стал выписывать квитанцию. Джованнино заметил, что карандаш у него был не заточен – совсем тупой, и спросил стражника:
– Простите, а можно взглянуть на вашу саблю?
– Пожалуйста, – ответил тот и протянул Джованнино свою саблю. Она тоже оказалась не острой, а тупой.
– Так, что же это за страна такая? – удивился Джованнино. – Куда я попал? Здесь все так странно!
– Это страна, где нет ничего острого, – объяснил стражник, и так вежливо, что все его слова надо было бы писать только с заглавной буквы.
– А как же гвозди! – удивился Джованнино. – Они ведь должны быть острыми!
– Мы давно уже обходимся без них. Ведь есть клей! А теперь, будьте добры, дайте мне две пощечины,
От изумления Джованнино широко открыл рот, будто собирался проглотить сразу целый торт.
– Что вы! – воскликнул он наконец. – Я вовсе не хочу оказаться в тюрьме за оскорбление городского стражника. Уж если на то пошло, так это я должен получить две пощечины, а не вы.
– Но у нас так принято, – любезно объяснил стражник, – полный штраф – это четыре пощечины, а половина штрафа – две.
– Две пощечины – стражнику?
– Стражнику.
– Но это ужасно несправедливо! Так нельзя!
– Конечно, несправедливо! Конечно, так нельзя! – ответил стражник. – Это настолько несправедливо и ужасно, что люди, чтобы не давать пощечин ни в чем не повиннным стражникам, просто не делают ничего такого, что запрещается законом и за что нужно брать штраф. Ну, так я жду – дайте мне две пощечины! И в другой раз, синьор путешественник, вы, конечно, будете осторожнее, не так ли?
– Но я не хотел бы даже ущипнуть вас за щеку, не то что ударить!
– В таком случае я вынужден проводить вас до границы и предложить покинуть нашу страну!

И Джованнино, ужасно пристыженный, вынужден был покинуть страну, где нет ничего острого. Однако он до сих пор все еще мечтает вернуться туда, чтобы жить по самым вежливым законам на свете, среди самых воспитанных людей, в домике, где нет ничего острого.

Երկիր, որտեղ ոչ մի  սուր բան  չկա

ԾույլիկՋովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Նա երկար ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում, որտեղ տները կառուցում էին առանց անկյունների՝ նրանք կլոր էին:
Անգամ տանիքներն էլ անկյունով չէին դնում՝ այլ սահուն կլորացնում էին: Ճանապարհի երկարությամբ, որով քայլում էր Ջովանինոն, վարդի թփերով կենդանի պարիսպ էր ձգվում, և իհարկե նա ցանկացավ մի վարդ դնել իր բաչկոնի գրպանը: Նա պատրաստվում էր զգուշությամբ պոկել ծաղիկը՝ որ չծակվի փշերով, և հանկարծ նկատեց որ փշերը բոլորովին չեն ծակում՝ պարզվում է նրանք բոլորովին սուր չեն, այլ միայն թեթևակի շոյում են ձեռքերը:
- Սա հրա՜շք է, -
զարմացավ  Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփի հետևից հայտնվեց ոստիկանը և ժպտալով հարցրեց նրան.
- Դուք երևի չգիդե՞ք, որ չի կարելի վարդերը պոկել:
- Ես ափսոսում եմ... Ես չ
էի մտածում:
-ՈՒրեմն դուք պետք է վճարեք տոիգանքի, միայն կեսը,-ասաց ոստիկանը բարեհամբյուր ժպտալով և դուրս գրեց անդորագիրը: Ջովանինոն նկատեց, որ նրա մատիտը սրված չէր, բութ էր,և նա հարցրեց ոստիկանին ՝
-Կներեք, կարո՞ղ եմ տեսնել ձեր թուրը:
- Խնդրեմ,- պատասխանեց նա և տվեց ինձ թուրը: Նա նույնպես բութ էր,այլ ոչ թե սուր:
- Այս ինչ երկի՞ր է՝- զարմացավ Ջովանինոն: - Ու՞ր էմ ես ընկել:Այստե՜ղ ամեն ինչ տարօրինակ է:
-Սա երկիր է, որտեղ ոչ մի սուր բան չկա՝- բացատրեց ոստիկանը, և այնպես բարեկիրթ, որ իր բոլոր խոսկերը պետք էր մեծ տառերով գրել:
- Իսկ մեխե՞րը – զարմացավ Ջովանինոն: - Նրանք պետք է որ սու՜ր լինեն:
- Մենք վաղուց արդեն դրանք չէնք օգտագործում: Չե որ կա սոսինձ: Իսկ այժմ, բարի եղեք, ինձ երկու անգամ ապտակեկ:
Զարմանքից Ջովանինոն լայն բացեց բերանը,կարծես մի ամբողջ տորթ էր ցանկանում կուլ տալ:
-Ոչ մի դեպքու՜մ- բացականչեց նա: -Ես չէմ ցանկանում հայտնվել բանտում քաղաքի ոստիկանին վիրաորելու պատճառով: Ավելի ճիշտ կլինի, որ ես ստանամ երկու ապտակ, ոչ թե դուք:
- Բայց մեզ մոտ այդպես է ընդունված՝- սիրալիր բացատրեց ոստիկանը՝ - լռիվ տուգանքը՝ դա չորս ապտակ է, իսկ կես տուգանքւ – երկու:
- Երկու ապտակ ոստիկանի՞ն:
- Ոստիկանին:
- Բայց դա շատ սխա՜լ է: Այդպես չի կարե՜լի:
- Իհարկե, սխա՜լ է: Իհարկե, չի կարե՜լի: - պատասխանեց ոստիկանը: - Դա այնքան սխալ է և սարսափելի, որ մարդիք, անմեղի ոստիկաններին անտեղի ապտակ չտալու համար ուղակի չեն անում ոչինչ ինչ օրենքով չի թույլատրվում և ինչի համար որ պետք րի տուգանք վերցնել:
Դե ես սպասոմ եմ ՝ ապտակեք ինձ երկու անգա՜մ: Եվ հաջորդ անգամ, պարոն ճանապարհորդ, դուք, իհարկե, զգույշ կլինե՞ք:
- Բայց ես չէի ցանկանա ձեր թուշը անգամ կմճտել, ոչ թե խփե՜լ:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ուղեկցել ձեզ մինջև սահմանը և առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանինոն , սարսափելի ամոթանքով, ստիպված էր թողնել երկիրը, ուր ոչ մի սուր բան չկա: Բայց նա միշտ երազում է վերադարնալ այնտեղ, որ ապրի աշխարհում ամենաբարեկիրդ օրենքներով, ամենադաստիարակված մարդկանց մեջ, տան մեջր որտեղ ոչ մի սուր բան չկա:     


Վարլուծություն. Թումանյան <<Իմ ընկեր Նեսոն>>

Մենք մի խումբ ընկերներ ենք լինում և խաղում են միասին: Ամեն երեկո մեր ընկեր Նեսոն պատմվասքներ է պատմում: Ենքն պատմվացքներ գիտի, որ ոչ վերջ ունի ոչ էլ սկիզբ: Մի որ հայրս ինձ տարավ քաղաք սովորելու, և իմ կյանը փոխվես՝ տները շատ գեղեցիկ և ամեն ինչ ուրիշ էր: Երբ ես վերադարձա մեր գյուղ իմ բոլոր ընկերները ինձ գրկեցին, բայց Նեսոն կանգնած էր մի ծայրում: Նեսոն աղքտ էր, Նեսոն տգետ է, Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով:Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

суббота, 20 февраля 2016 г.

Բնագիտական հարցեր

Ստուգե՛ք ձեր գիտելիքները
   1.    Ի՞նչ է բջիջը:
   2.    Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը։
Առաջադրանք
1.    Թվարկե՛ք կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները։
2.    Թվարկե՛ք բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Հարց՝
Մտածե՛ք Ինչո՞ւ են բոլոր բջիջները մեծ քանակությամբ ջուր պարունակում:


понедельник, 8 февраля 2016 г.

Leonel Messi

Լիոնել Մեսի. Մեզ սպասվում է ծանր հանդիպում

Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին անդրադարձել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը՝ կանխատեսելով ծանր պայքար:
«Վաղը մեզ սպասվում է բարդ հանդիպում: «Սելտան» շատ լավ է մեկնարկել Պրիմերայի այս մրցաշրջանում»,- ֆեյսբուքյանէջում գրել է Լիոնել Մեսին:
Վիգոյում կայանալիք «Սելտա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Սելտան» չորս տուրից հետո 10 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում առաջատար Բարսելոնային»:

Մեսսին հեռանու՞մ է Արգենտինայի ազգային հավաքականից

Մեսսին հեռանու՞մ է Արգենտինայի ազգային հավաքականից
Համաշխարհային մարզական մամուլը կրկին փոթորկվել է. արգենտինական «Ole» պարբերականը երեկ տեղեկություն է հրապարակել, որ 4 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին որոշել է դադարեցնել իր ելույթները Արգենտինայի ազգային հավաքականում:
«Ole»-ի հրապարակած տեղեկությունը արտատպել են աշխարհի գրեթե բոլոր կայքերն ու պարբերականները՝ բնականաբար, փորձելով ճշտել դրա իսկությունը ու գտնել բացատրություններ: Ըստ «Ole»-ի, անցյալ կիրակի ավարտված Հարավային Ամերիկայի առաջնության՝ «Copa America»-ի եզրափակիչից հետո, որի ընթացքում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով պարտություն կրեց Չիլիից, Մեսսին փակվել է Ռոսարիո քաղաքում գտնվող իր առանձնատանը ու միակ հրապարակային ելույթը, որը եղել է արգենտինացի ֆուտբոլիստի կողմից, սոցցանցերում արված գրառումն է. «Չկա ավելի ծանր իրավիճակ, քան պարտվել եզրափակիչում»: Հիշեցնեմ, որ վերջին 2 տարիների ընթացքում Արգենտինայի հավաքականը՝ Մեսսիի առաջնորդությամբ, 2 մրցաշարերում պարտվել է եզրափակիչներում. 2014-ին աշխարհի առաջնությունում՝ Գերմանիային, 2015-ին՝ «Copa America»-ում՝ Չիլիին: 28-ամյա Մեսսին, ով 103 խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում ու դարձել 46 գոլի հեղինակ, գրեթե չի խոսում «Copa America»-ի եզրափակիչից հետո: Ընդ որում՝ Մեսսին ճանաչվել է այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն հրաժարվել է ստանալ մրցանակը, ինչից հետո կազմակերպիչները ստիպված են եղել փոխել իրենց որոշումը ՝ «Copa America»-ի լավագույնն է ճանաչվել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը: Շատերը Մեսսիի այս քայլը բացատրում են անցյալ տարի Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության նախադեպով. եզրափակիչում պարտված Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ինչը միանշանակ չընդունվեց ֆուտբոլային հանրության կողմից: «Copa America-2015»-ում էլ եվրոպական ֆուտբոլի գլխավոր ռմբարկուներից մեկը համարվող Մեսսին աչքի չընկավ արդյունավետությամբ. 6 խաղում ընդամենը 1 գոլ ու 3 գոլային փոխանցում: Մեսսին «լռեց» «Copa America»-ում ու հիմա էլ գրեթե լռում է, իսկ ահա Արգենտինայում խոսում են բացառապես նրա մասին, ընդ որում՝ բացարձակ մեծամասնությունը ժամանակակից ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկին մեղադրում է ազգային հավաքականում ոչ ամբողջ ուժով խաղալու, հայրենիքին նվիրվածության բացակայության մեջ: Ամբողջ Արգենտինան սպասում էր, որ լեգենդար Մարադոնայից հետո Մեսսիին կհաջողվի ազգային հավաքականին հասցնել բարձունքների՝ աշխարհի, մայրցամաքի չեմպիոնի կոչումներին, բայց առայժմ դրանք միայն չիրակացած երազանքներ են:
Երկրպագուները, թերթերը նշում են, որ Մեսսին հանդիպումներից առաջ չի երգում Արգենտինայի հիմնը, ու պահանջում են նրան զրկել ազգային հավաքականի ավագի թեւկապից: Արգենտինայում լույս տեսնող պարբերականներից մեկն էլ Մեսսիին մեղադրելու իր ձեւն է գտել. հատուկ սարքավորումների միջոցով պարզել է, որ «Copa America»-ի եզրափակիչից հետո խաղադաշտում Մեսսիին մոտեցած երեխաները ասել են. «Դե ոչինչ, դու այս տարի ամեն ինչ հաղթել ես «Բարսելոնայի» հետ», ինչին Մեսսին պատասխանել է թույլ ժպիտով: Հունիսի 7-ին կտրուկ վատացել է Մեսսիի կնոջ՝ հղիության 5-րդ ամսում գտնվող Անտոնելայի ինքնազգացողությունը, ու նա տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները Անտոնելայի մոտ արձանագրել են դեպրեսիա, որը կարող է առաջացած լինել ամուսնու հասցեին հնչող դաժան քննադատությունների հետեւանքով:


Իհարկե, կան նաեւ Մեսսիին պաշտպանողներ: Մեսսիի հայրը ծավալուն հարցազրույց է տվել տեղական թերթերից մեկին ու, մասնավորապես, նշել է. «Շատերը միայն ուրիշների անհաջողություններն են տեսնում՝ չնկատելով սեփական թերությունները... Ցավալիորեն, մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ շոուն, սկանդալներն ու անմիտ քննադատությունը ավելի լավ են վաճառվում, քան առողջ քննադատությունը... Լեոն ծնվել ու մեծացել է տիպիկ արգենտինյան ընտանիքում, ուր ամեն ինչի հասնում են աշխատանքի, համեստության ու ինքնազրկումների միջոցով... Իմ տղան երբեւէ չի կատարել այնպիսի քայլ, որի համար, ես որպես արգենտինացի, ամաչեմ»: Լիոնել Մեսսիին հրապարակավ պաշտպանել են Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, հավաքականի նախկին մարզիչ Լուիս Մենոտին, հանրահայտ ֆուտբոլիստներ: 

Sport News

Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել


Մոնակոյում» վարձավճարով հանդես եկող Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում, հայտնում է France Football-ը:
Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ֆաբիու Կոենտրաուի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին», իսկ «Մոնակոյի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Փյունիկը» մեկնել է Կիպրոս եւ կանցկացնի 4 հանդիպում


Երեւանի «Փյունիկը» փետրվարի 8-ի առավոտյան մեկնել է Կիպրոս, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնի Այա Նապայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի չեմպիոնը կանցկացնի 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 9-ին Սալիգորսկի «Շախտյոր» հետ:
Փետրվարի 15-ին Սարգիս Հովսեփյանի թիմը կունենա 2 ստոգողական խաղ՝ «Դնեպր Չերկասի» եւ «Ախնայի» հետ: «Փյունիկի» վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», որի հետ հայկական ակումբն ուժերը կչափի փետրվարի 21-ին:

Վահան Տերյան

Վահան Տերյան
Վահան Տերյան

1885-1920
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Բանաստեղծություններ՝


ԵՐԳ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞...
Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։


ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար....

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար...