понедельник, 8 февраля 2016 г.

Leonel Messi

Լիոնել Մեսի. Մեզ սպասվում է ծանր հանդիպում

Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին անդրադարձել է Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը՝ կանխատեսելով ծանր պայքար:
«Վաղը մեզ սպասվում է բարդ հանդիպում: «Սելտան» շատ լավ է մեկնարկել Պրիմերայի այս մրցաշրջանում»,- ֆեյսբուքյանէջում գրել է Լիոնել Մեսին:
Վիգոյում կայանալիք «Սելտա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Սելտան» չորս տուրից հետո 10 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր է զիջում առաջատար Բարսելոնային»:

Մեսսին հեռանու՞մ է Արգենտինայի ազգային հավաքականից

Մեսսին հեռանու՞մ է Արգենտինայի ազգային հավաքականից
Համաշխարհային մարզական մամուլը կրկին փոթորկվել է. արգենտինական «Ole» պարբերականը երեկ տեղեկություն է հրապարակել, որ 4 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լիոնել Մեսսին որոշել է դադարեցնել իր ելույթները Արգենտինայի ազգային հավաքականում:
«Ole»-ի հրապարակած տեղեկությունը արտատպել են աշխարհի գրեթե բոլոր կայքերն ու պարբերականները՝ բնականաբար, փորձելով ճշտել դրա իսկությունը ու գտնել բացատրություններ: Ըստ «Ole»-ի, անցյալ կիրակի ավարտված Հարավային Ամերիկայի առաջնության՝ «Copa America»-ի եզրափակիչից հետո, որի ընթացքում Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով պարտություն կրեց Չիլիից, Մեսսին փակվել է Ռոսարիո քաղաքում գտնվող իր առանձնատանը ու միակ հրապարակային ելույթը, որը եղել է արգենտինացի ֆուտբոլիստի կողմից, սոցցանցերում արված գրառումն է. «Չկա ավելի ծանր իրավիճակ, քան պարտվել եզրափակիչում»: Հիշեցնեմ, որ վերջին 2 տարիների ընթացքում Արգենտինայի հավաքականը՝ Մեսսիի առաջնորդությամբ, 2 մրցաշարերում պարտվել է եզրափակիչներում. 2014-ին աշխարհի առաջնությունում՝ Գերմանիային, 2015-ին՝ «Copa America»-ում՝ Չիլիին: 28-ամյա Մեսսին, ով 103 խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում ու դարձել 46 գոլի հեղինակ, գրեթե չի խոսում «Copa America»-ի եզրափակիչից հետո: Ընդ որում՝ Մեսսին ճանաչվել է այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, սակայն հրաժարվել է ստանալ մրցանակը, ինչից հետո կազմակերպիչները ստիպված են եղել փոխել իրենց որոշումը ՝ «Copa America»-ի լավագույնն է ճանաչվել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը: Շատերը Մեսսիի այս քայլը բացատրում են անցյալ տարի Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության նախադեպով. եզրափակիչում պարտված Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, ինչը միանշանակ չընդունվեց ֆուտբոլային հանրության կողմից: «Copa America-2015»-ում էլ եվրոպական ֆուտբոլի գլխավոր ռմբարկուներից մեկը համարվող Մեսսին աչքի չընկավ արդյունավետությամբ. 6 խաղում ընդամենը 1 գոլ ու 3 գոլային փոխանցում: Մեսսին «լռեց» «Copa America»-ում ու հիմա էլ գրեթե լռում է, իսկ ահա Արգենտինայում խոսում են բացառապես նրա մասին, ընդ որում՝ բացարձակ մեծամասնությունը ժամանակակից ֆուտբոլի մեծագույն աստղերից մեկին մեղադրում է ազգային հավաքականում ոչ ամբողջ ուժով խաղալու, հայրենիքին նվիրվածության բացակայության մեջ: Ամբողջ Արգենտինան սպասում էր, որ լեգենդար Մարադոնայից հետո Մեսսիին կհաջողվի ազգային հավաքականին հասցնել բարձունքների՝ աշխարհի, մայրցամաքի չեմպիոնի կոչումներին, բայց առայժմ դրանք միայն չիրակացած երազանքներ են:
Երկրպագուները, թերթերը նշում են, որ Մեսսին հանդիպումներից առաջ չի երգում Արգենտինայի հիմնը, ու պահանջում են նրան զրկել ազգային հավաքականի ավագի թեւկապից: Արգենտինայում լույս տեսնող պարբերականներից մեկն էլ Մեսսիին մեղադրելու իր ձեւն է գտել. հատուկ սարքավորումների միջոցով պարզել է, որ «Copa America»-ի եզրափակիչից հետո խաղադաշտում Մեսսիին մոտեցած երեխաները ասել են. «Դե ոչինչ, դու այս տարի ամեն ինչ հաղթել ես «Բարսելոնայի» հետ», ինչին Մեսսին պատասխանել է թույլ ժպիտով: Հունիսի 7-ին կտրուկ վատացել է Մեսսիի կնոջ՝ հղիության 5-րդ ամսում գտնվող Անտոնելայի ինքնազգացողությունը, ու նա տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները Անտոնելայի մոտ արձանագրել են դեպրեսիա, որը կարող է առաջացած լինել ամուսնու հասցեին հնչող դաժան քննադատությունների հետեւանքով:


Իհարկե, կան նաեւ Մեսսիին պաշտպանողներ: Մեսսիի հայրը ծավալուն հարցազրույց է տվել տեղական թերթերից մեկին ու, մասնավորապես, նշել է. «Շատերը միայն ուրիշների անհաջողություններն են տեսնում՝ չնկատելով սեփական թերությունները... Ցավալիորեն, մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ շոուն, սկանդալներն ու անմիտ քննադատությունը ավելի լավ են վաճառվում, քան առողջ քննադատությունը... Լեոն ծնվել ու մեծացել է տիպիկ արգենտինյան ընտանիքում, ուր ամեն ինչի հասնում են աշխատանքի, համեստության ու ինքնազրկումների միջոցով... Իմ տղան երբեւէ չի կատարել այնպիսի քայլ, որի համար, ես որպես արգենտինացի, ամաչեմ»: Լիոնել Մեսսիին հրապարակավ պաշտպանել են Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, հավաքականի նախկին մարզիչ Լուիս Մենոտին, հանրահայտ ֆուտբոլիստներ: 

Комментариев нет:

Отправить комментарий