понедельник, 8 февраля 2016 г.

Sport News

Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել


Մոնակոյում» վարձավճարով հանդես եկող Ֆաբիու Կոենտրաուն ոտքի կոտրվածք է ստացել «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում, հայտնում է France Football-ը:
Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ֆաբիու Կոենտրաուի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին», իսկ «Մոնակոյի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Փյունիկը» մեկնել է Կիպրոս եւ կանցկացնի 4 հանդիպում


Երեւանի «Փյունիկը» փետրվարի 8-ի առավոտյան մեկնել է Կիպրոս, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնի Այա Նապայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի չեմպիոնը կանցկացնի 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 9-ին Սալիգորսկի «Շախտյոր» հետ:
Փետրվարի 15-ին Սարգիս Հովսեփյանի թիմը կունենա 2 ստոգողական խաղ՝ «Դնեպր Չերկասի» եւ «Ախնայի» հետ: «Փյունիկի» վերջին մրցակիցը կլինի «Վոլգան», որի հետ հայկական ակումբն ուժերը կչափի փետրվարի 21-ին:

Комментариев нет:

Отправить комментарий